«Ազատ դեմոկրատները» հնարավոր է լքեն սահմանադրական հանձնաժողովը

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մոտ ապագայում հնարավոր է լքեն նաև «Ազատ դեմոկրատները»։  

Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Շալվա Շավգուլիձեն՝ տեղեկացնելով, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում  «Ազատ դեմոկրատները» յոթ անդամ ունեին։ Վերջինիս խոսքով՝ «Վրացական երազանք»-ի դիրքորոշումը ոչ թե երկրի ժողովրդավարական զարգացմանն է ուղղված, այլ  իշխանության բացարձակ կենտրոնացմանը:

Հիշեցնենք՝ սահմանադրական հանձնաժողովն արդեն լքել են «Պետությունը ժողովրդի համար», կուսակցությունն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»:

Թողնել պատասխան