«Ազատ դեմոկրատներ»-ի ընտրացուցակում հիմնականում երիտասարդներ են  

«Իրակլի Ալասանիա-Ազատ դեմոկրատներ»-ը   շուրջ 200  հոգուց բաղկացած կուսակցական ցուցակը Վրաստանի  ԿԸՀ-ին կներկայացնի  վաղը` սեպտեմբերի 8-ին:

Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գիա  Ցագարեիշվիլին հայտարարել է, որ դա  կլինի նոր շրջան «Ազատ դեմոկրատների» նախընտրական պայքարում:

Հիշեցնենք,  որ հենց սեպտեմբերի 8-ին ժամը 18:00-ին է լրանում  ԿԸՀ քաղաքական կուսակցությունների ցուցակների ներկայացնելու ժամկետը:

«Ազատ դեմոկրատներ»-ը արդեն ամփոփել է  կուսակցական ցուցակը,  այն բաղկացած  200 հոգուց:

Ցագարեիշվիլին վստահեցրել է, որ կուսակցությունում ներկայացված են   Վրաստանի բոլոր շրջաններից, մեծ տեղ է տրվել հատկապես  երիտասարդներին:

Թողնել պատասխան