Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է  ընտրողների միասնական նոր ցուցակը

Օգօստոսի 12- ի դրությամբ Վրաստանի ԿԸՀ-ի ըտրողների միասնական ցուցակում գրանցված է 3 մլն 510 514  ըտրող: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:

Միքելաձեն լրագրողների հետ ճեպազրույցում է տեղեկացրել է նաև, որ ԿԸՀ-ի ընտրողների տեղեկատվության վերստուգման ծառայությունից հունիսի  10-ից մինչ օրս օգտվել  է 719 499-ընտրող:

«Նրանք, ովքեր հետաքրքրված են ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությամբ, կարող են կապ հաստատել մեզ հետ: Ամեն օր  գործում է ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնը,  որի հեռախոսահամարն է 2 51 00 51: Քաղաքացիները կարող են դիմել  առցանց»,- հայտարարել է Աննա Միքելաձեն:

Թողնել պատասխան