ԱՄՆ դեսպանի վրա «Վրացական երազանք»-ի կողմից հարձակում չի եղել․ Կոբախիձե

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Դենիս Ջենքինսի հայտարարությանը և պնդել, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանի և դեսպանատան վրա վերջերս կատարված հարձակումը ապատեղեկատվության մեծ ծրագրի մի մասն է։

Կոբախիձեն պնդում է, որ դեսպան Քելի Դեգնանի վրա «Վրացական երազանք»-ի կողմից հարձակում չի եղել։

«Որքան գիտեմ, խոսվում էր դեսպանի վրա հարձակման մասին։ Ես չեմ հիշում ԱՄՆ դեսպանի վրա հարձակում` բացառությամբ երկուսի. մեկը Նիկա Գվարամիան էր, մյուսը՝ Նիկանոր Մելիան: Այլ հարձակում ուղղակի չեմ հիշում։

Ես չգիտեմ, թե ում են ակնարկում։ Դուք պետք է իրեն հարցնեք, բայց ես կասեի, որ եղել է միայն երկու հարձակում՝ Մելիայի և Գվարամիայի կողմից, այլ հարձակում չի եղել ԱՄՆ դեսպանի վրա»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը վերջերս դարձավ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների քննադատության թիրախը։ Նրանց գնահատմամբ` դեսպանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին։

Կարդացեք նաև՝

ԱՄՆ պետդեպարտամենտն աջակցում է Դեգնանին