Ամանորին Թբիլիսիի մետրոպոլիտենն անվճար կաշխատի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում ամանորի գիշերը մետրոպոլիտենը, ինչպես նաև «Րիղե-Նարիղալա» և Ճավճավաձեի պողոտայից «Կրիայի լիճ» բարձրացող ճոպանուղիները քաղաքացիներին կսպասարկեն անվճար: Այս մասին կառավարության դեկտեմբերի 28-ի նիստին հայտարարել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Վերջինս ներկայացնելով տարեվերջյան միջոցառումները՝ անդրադարձել է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքին։

Քաղաքապետի տեղեկատվության համաձայն, քաղաքի մետրոպոլիտենը դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի կաշխատի մինչև գիշերը 04:00-ը։ Քաղաքի մետրոն նույն գրաֆիկով կաշխատի նաև Սուրբ ծննդյան տոներին՝  հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը: Քաղաքացիները դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը մինչև ժամը 03:00-ը անվճար կարող են օգտվել նաև «Ռիկղե-Նարիկղալա» եւ «Ճավճավաձեի պողոտա-Կրիայի լիճ» ճոպանուղիներից։

Թողնել պատասխան