ԱՄՆ-ի Կոնգրեսում Վրաստանին աջակցող բանաձև է ներկայացվել

ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական Թեդ Փոնի նախաձեռնությամբ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձև է ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է Կոնգրեսի պաշտոնական կայք էջը:

Բանաձևը աջակցում է հիշյալ երեք երկրների տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և եվրոպական ընտրությանը: Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքներից,  դադարեցնել Վրաստանի բռնագրաված տարածքներում ապակայունացնող գոծողությունները:

Բանաձևը նաև կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ աջակցել երեք երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը:

Փաստաթուղթն առաջիկայում կքննարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հաստատման դեպքում լիագումար նիստում կընթանա քվեարկությունը:

Թողնել պատասխան