Կիբերհարձակումներ կիրականացվեն նաև Բելառուսի և Վրաստանի կառավարությունների կայքերի վրա. Anonymous

Anonymous հաքերային խումբը զգուշացնում է, որ կիբերհարձակումներ են իրականացվելու նաև Բելառուսի և Վրաստանի կառավարությունների կայքերի վրա։ Նրանք այդ մասին տեղեկություն են տարածել թվիթերյան իրենց էջում։

«Հարձակումներ կիրականացվեն նաև Բելառուսի և Վրաստանի կառավարությունների վրա: Մեր գործողությունները չեն կարող հանրայնացվել, բայց մենք դրանցից մի քանիսը կհրապարակենք: Հարձակումները Ռուսաստանի կառավարության վրա կշարունակվեն: Դրանք բոլորը մեր թիրախն են»,- գրել է Anonymous-ը Twitter-ում:

Ամենամեծ հաքերային Anonymous խումբը ներքաշվել է Ռուսաստանի կառավարության դեմ կիբերպատերազմի մեջ։ Մարտի 1-ին Anonymous-ն արգելափակել է Ռուսաստանի և Բելառուսի 1500 ընկերությունների կայքերը։

Նշենք, որ Anonymous-ը ապակենտրոնացված միջազգային ակտիվիստների և հաքերային խումբ և շարժում է, որը հայտնի է կառավարությունների, պետական հաստատությունների և պետական կառույցների դեմ տարբեր կիբերհարձակումներով: