ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ֆինանսական գործընկերն է

1995-2015 թվականներին ամենաշատ անվերադարձ ֆինանսական օգնություն Վրաստանին տրամադրել է ԱՄՆ-ն ` ընդհանուր մոտ 912 միլիոն 140 հազար  դոլար :

Ինֆորմացիայի ազատության ինստիտուտը Վրաստանի ֆինանսերի նախարարությունից պահանջել է ֆինասնական աջակցության մասին տեղեկատվություն, որոնք անվերադարձ տրամադրել են այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ:

Ըստ նախարարության փաստաթղթերի`  2 տասնամյակում Վրաստանին տրամադրված դրամաշնորհների ընդհանուր քանակը 2 միլիարդ դոլարից ավել է: Այս գումարներից ամենից շատ միջոցներ Վրաստանին անվերադարձ տրամադրել է ԱՄՆ -ն~  2008ին , 2010-ին և  2014-ին,  իսկ 2015-ի նոյեմբերի դրությամբ` ԱՄՆ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմել է 129.500 000 դոլար:

Շոշափելի են նաև Եվրախորհրդի, Գլոբալ հիմնադրամի, Համաշխարհային բանկի կողմից տրամադրված  դրամաշնորհները:

Բացի անվերադարձ ֆինանսական օգնությունից` Վրաստանի ռազմավարական գործընկերների կողմից նաև վարկային,նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերվել, նաև  անվտանգության, պաշտպանության, կրթության, մշակույթի  ոլորտների ծրագրերի համաֆինասնավորումներ են եղել:

Նույն աղբյուրը նշում է նաև, որ 1995-ից սկսած` Ռուսաստանը Վրաստանին ոչ մի օգնություն չի տրամադրել:

Թողնել պատասխան