Հրապարակվել է կորոնավիրուսով վարակված հղիների ու երեխաների թիվը

Կորոնավիրուսի համաճարակի սկզբից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Վրաստանում վարակվել է 10 687 հղի, ինչպես նաև ընդհանուր առմամբ 159 977 երեխա և դեռահաս։ Այս մասին ասված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի 2020-2021 թվականների հաշվետվության մեջ:

Տվյալների համաձայն՝ երեխաների և դեռահասների մոտ կորոնավիրուսով հաստատված դեպքերի 49%-ը գրանցվել է աղջիկների, 51%-ը՝ տղաների մոտ:

Ըստ տվյալների՝ հղիների վարակվածության մակարդակը կազմում է հաստատված դեպքերի 8,2%-ը, իսկ երեխաների և դեռահասներինը միասին կազմում է հաստատված դեպքերի 17,1%-ը։

Նշվում է, որ հղիների մոտ հաստատված կորոնավիրուսի թվով առաջատարը Թբիլիսին է, այնուհետև՝ Իմերեթին և Աջարիան:  Ամենաշատ դեպքերը գրանցվել են 25-29 տարեկան հղիների մոտ։ 

«Կովիդ-19-ի համաճարակի սկզբից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Վրաստանում նախածննդյան խնամքի տակ է գտնվել 129 341 հղի կին։ 2020 թվականին՝ 66 359, իսկ 2021 թվականին՝ 62 982»,- ասված է զեկույցում։

Նշվում է, որ հղիների մոտ պատվաստումների տոկոսն ավելանում է: