Ամուսնության մասին հանրաքվե չի լինի

Interpressnews.ge լրատվականի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահը հրաժարվել է ամուսնության սահմանման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկից: «Առաջարկում ներկայացված ձևակերպումը ենթակա չէ հանրաքվեի», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով օրերս հրապարակեց հանրաքվե անցկացնելու առաջարկից հրաժարվելու մասին իր որոշումը:   «Ինչ վերաբերում է կոնկրետ այս առաջարկին, դրանում ներկայացված ձևակերպումը ենթակա չէ հանրաքվեի, քանի որ այս հարցն արդեն լուծված է վրացական օրենսդրությամբ, որտեղ գրված է, որ ամուսնությունն ընտանիք ստեղծելու նպատակով տղամարդու և կնոջ կամավոր միությունն է», – հայտարարել է նախագահը:

Նրա խոսքերով, միևնույն ժամանակ օրենսդրությունն արգելում է հանրաքվեի ճանապարհով օրենք կամ սահմանադրական փոփոխություն ընդունել: «Հետևաբար, եթե Սահմանադրության մեջ այս հարցով փոփոխություն մտցնելու ցանկություն կա, ապա ես ամբողջովին համաձայն եմ Վրաստանի վարչապետի հետ այն բանում, որ համապատասխան օրենսդրական նախագիծը պետք է քննարկի Վրաստանի խորհրդարանը»,- նշել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան