Կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2-ով ավելացել է: Այժմ կորոնավիրուսով վարակված 40 անձ կա, որոնցից մեկը առողջացել է:

Ներկայումս 1344 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 2016-ը մնում է ստացիոնար հսկողության տակ: