Այն վայրերի ցուցակը, որտեղ մայիսի 1-ից կարգելվի կամ կթույլատրվի ծխելը

2018 թվականի մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնի հասարակական  վայրերում ծխելն արգելող օրենքը:  

Ըստ «Ծխախոտային վերահսկողության մասին» օրենքի փոփոխությունների՝ ծխելը կարգելվի հետևյալ վայրերում.

  • Հատուկ նշանակության յուրաքանչյուր շենքում
  • Հասարակական տանսպորտում
  • Ուսումնական հաստատություններում և տարածքներում, ուր անչափահասներ կան
  • Բուժական հաստատւթյունների հարակից տարածքներում
  • Դյուրավառ նյութերով հագեցած տարածքներում
  • Մարզադաշտերում

Ծխելը չի արգելվի

  • Տաքսիներում
  • Ֆիզիակական անձանց տներում
  • Խաղատներում
  • Նախնական կալանքի մեկուսարաններում
  • Օդանավակայանների տրանզիտային հատվածներում, ծխելու համար հատկացված հատուկ վայրերում:

Չնայած ծխելու արգելքի մասին օրենքն ուժի մեջ է վաղուց, սակայն նախատեսված տուգանքները չնչին են և փաստացի չեն կիրառվում:

Ըստ օրենքի փոփոխությունների՝ մայիսի մեկից արգելված վայրերում ծխելու տուգանքը անհամեմատ ավելանալու է. Ծխողների համար տուգանքը կազմելու է 100 լարի, իսկ ռեստորանների և սրճարանների սեփականատերերը ստիպված կլինեն վճարել 500 լարի: Կրկնակի տուգանք նշանակելու դեպքում վճարվելիք գումարը կկրկնապատկվի:

Օրենքը նաև կպարտավորեցնի հյուրանոցների սեփականատերերին՝  20%-ով կրճատել ծխողների համար նախատեսված սենյակները:

Թողնել պատասխան