Նախագահականից քննադատում են նախարար Ծուլուկիանիի բարեփոխումները

Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով խոսնակ Անա Նացվլիշվիլին քննադատել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի գլխավորությամբ ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Նացվլիշվիլիի կարծիքով, Ծուլուկիանին արդյունավետ կառավարմամբ աչքի չի ընկել և չի կարողացել երկրում իրավական բարեփոխումներ անցկացնել:

«Նրա հանդեպ հասարակության տարբեր հատվածներում բազմաթիվ հիմնավորված պահանջներ կան: Հատկապես վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ արդարադատության համակարգը Վրաստանում ձախողված է: Համակարգի առողջացման համար անհրաժեշտ են արմատական քայլեր»,-հայտարարել է Նացվլիշվիլին:

Անա Նացվլիշվիլիի խոսքով, նոր վարչապետը և կառավարությունը պետք է ուշադիր լինեն՝ դասեր քաղելով ձախողումներից ու թերություններից, ակտիվորեն լծվեն աշխատանքին:

Նախագահի խորհրդարանական հարցերով խոսնակի խոսքով, Ծուլուկիանին ձևավորվող կառավարական թիմում չպետք է լինի:

Թողնել պատասխան