Ապրիլի 20-ի վրաստանյան մամուլի տեսություն

Ապրիլի 20-ին վրաստանյան մամուլը առավելապես խոսեց Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցող ընտրությունների մասին, որտեղ ընտրում էին համալսարանի ռեկտորին: Ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ հաղթել է Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտորի տեղակալ Դարեջան Թվալթվաձեն, ում օգտին է քվեարկել 526 ընտրող: Ընդհանուր առմամբ ընտրություններն մասնակցել է 1311 ընտրող, ովքեր քվեարկել են 4 թեկնածուների՝ Ցիրա Բարամիձի՝ ԹՊՀ-ի պրոֆեսոր, Լևան Գորեզիանիի՝ ԹՊՀ-ի պրոֆեսոր և Գիորգի Անարիձեի՝ Վրաստանի Անդրեաս առաքյալի անվան համալսարանի վերահսկողության խորհրդի անդամ: Այս նորությանն անդրադարձան վրացական լրատվամիջոցների մեծամասնությունը:

Լրատվամիջոցները խոսեցին նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի մասին: Քառօրյա այցի ընթացքում, նախատեսվում է նախագահի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, ինչպես Ֆրանսիայի բարձրաստիճան այրերի, այնպես էլ քաղաքական գործիչների ու փորձագետների հետ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումը նախատեսված է ապրիլի 21-ին: Վրաստաանի նախագահի խորհրդական և արտաքին գործերի քարտուղար Թենգիզ Փխալաձեի խոսքով, պաշտոնական այցի շրջանակներում Ֆրանսիայի հետ կարևոր է ամրագրել մի շարք դիրքորոշումներ. «Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը այս այցի ամենակարևոր հատվածն է: Ֆրանսիայի հետ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու»,- հայտարարել է Փխալաձեն, նշելով, որ Վրաստանը Ֆրանսիայի հետ ակտիվորեն համագործակցում է անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում: Ֆրանսիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուչից Եկատերինե Սիրաձե-Դելոնեի փոխանցմամբ, հանդիպումների օրակարգային հարցը վիզայի ազատականացումն է: Ինչպես փոխանցում է «Ռութավի 2» հեռուստաընկերությունը, Սիրաձե-Դելոնեն ընդգծել է, որ Ֆրանսիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Խոսվեց նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Ստրասբուրգ կատարած այցի մասին: Մասնավորապես «interpressnews» պարբերականը գրեց, որ Վրաստանի վարչապետը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանթի հետ հանիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի: Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով Լեռնային Ղարաբաղի քառորյա հակամարտության սկզբից ևեթ, ինքը հայտարարել է, որ Վրաստանը աջակցում է հակամարտության խաղաղ լուծմանը:

Վրացական մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց ապրիլի 20-ին մի քանի դիակներ հայտաբերելու մասին լուրը: Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կոջորի գյուղի Բարաթաշվիլի փողոցի բնակելի տներից մեկի բակում հողի մեջ թաղված մարդու դի է հայտնաբերվել: Տեղացիները «kvira.ge»-ի հետ զրույցում սպանությունը կապել են կողոպուտի հետ և ենթադրել, որ դեպքը հավանաբար տեղի է ունեցել դեռեւս 2014 թվականին: «Ինչպես լսեցի հողի մեջ թաղված դի են հայտնաբերել: Այն երկաթե տակառի մեջ է եղել, իսկ վերևից ավազի շերտով ծածկված»-ասել է Կոջորիի բնակիչներից մեկը: Ավելի ուշ` Թբիլիսի Ամաղլեբի փողոցում, երկու կնոջ դիակ գտնելու մասին լուր շրջանառվեց: Ինտերպրեսնյուսի փոխանցմամբ, մահացածները հարս և սկեսուր են: Պարբերականի փոխանցմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 118-րդ՝ ինքնասպանության հասնցնելու հոդվածով:

Մամուլում տարածվեց նաև Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեյի հայտարարությունը առ այն, որ «Վրացական երզանք» կուսակցության նախընտրական քարոզարշավին Բիձինա Իվանիշվիլիի ներգրավվածության մեջ սենսացիոն ոչինչ չկա»: Կալաձեն նշել է, որ տեղյակ չէ, թե նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մասնակցելու է արդյոք նախընտրական քարոզարշվին. «Չգիտեմ` պարոն Բիձինան կներգրավվի նախընտրական քարոզարշավում, թե` ոչ: Դուք գիտեք, որ «Վրացական երազանք» կուսակցությունը այդ մարդու կողմից է հիմնադրվել և եթե նույնիսկ նա ներգրավվի, դրանում սենսացիոն ոչինչ չկա: Ընդհակառակը, կարծում եմ, որ դա ողջունելի քայլ կլինի, որովհետև կնպաստի «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի անցկացմանը»,-հայտարարել է Կալաձեն: Վրաստանի փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ կոալիցիայի ընտրացուցակների շուրջ աշխատանքները դեռևս չեն ավարտվել:

Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները Ադրբեջանի երկու քաղաքացու են ձերբակալվել: Գործի առընչությամբ ընթացող քննությունը պարզել է, որ Ադրբեջանի քաղաքացիները փորձել են Թուրքիայի կողմից Վրաստանի պետական սահման մուտք գործել` սահմանային հսկիչ անցակետը շրջանցելով: Տեղեկացնում է «frontnews» պարբերականը:

Վրաստանը «Մամուլի ազատության ինդեքսում» բարելավել է իր դիրքերը: «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում, այս տարի Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 64-րդ տեղը: 2015-ի համամետ, այս տարի Վրաստանն իր դիրքերը բարելավել է 5 կետով: Լրագրողական միջազգային կազմակերպությունը նշում է նաեւ, որ լրագրողների հանդեպ բռնությունների դեպքերը նվազել են, սակայն սպառնալիքներ կրկին հնչում են: «Միևնույն ժամանակ, մամուլը դեռևս խիստ քաղաքականցված է և չնայած որոշ առաջընթացի, ԶԼՄ-ների սեփականատերերը հաճախ ազդեցություն են ունենում խմբագրական քաղաքականության վրա»,-ասված է զեկույցում, տեղեկացնում է` «interpressnews»-ը

Թողնել պատասխան