Ալիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Շնորհավորական նամակում ասվում է. «Ադրբեջանին և Վրաստանին միավորում են ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները ՝ խորը պատմական արմատներով: Հավատում եմ, որ մեր երկրների արդյունավետ համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ` մեր սերտորեն կապված ժողովուրդների կամքով»:

Իլհամ Ալիեւը Վրաստանի վարչապետին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ` վրացի բարեկամ ժողովրդի բարօրության համար պատասխանատու գործունեության մեջ: