Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կկազմի 24-29 աստիճան տաքություն։

Ապրիլի 26-27-ին երկրի գրեթե ողջ տարածքում կգրանցվի տաք և առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ին արևմտյան Վրաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ  արևելյան Վրաստանի որոշ շրջաններում երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում:

Մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 25-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 26-27-ին օդերևութաբանները վստահեցնում են առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի 20-22, ապրիլի 26-27-ին՝ 25-27 աստիճան:

Թողնել պատասխան