Առևանգված լրագրողի կինը նկարներ և տեսանյութեր է հանձնել դատախազություն

Թբիլիսիում առևանգված ադրբեջանցի ակտիվիստ, լրագրող Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, այսօր գլխավոր դատախազությունում հանձնել է այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իր խոսքով՝ ապացուցում են իրեն հետևելու փաստը։

Դատախազությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Մուստաֆաևան ասել է, թե իր ամուսնու գործից որևէ նոր բան չկա։

«Ոչ մի նորություն։ Նրանք ոչինչ չեն արել և ոչ մի արդյունք չունեն։ Դատախազությունում ունեն այն մարդկանց նկարներն ու տեսագրությունը, ովքեր հետևում էին Աֆգանին։ Մենք զոհի կարգավիճակ չունենք։ Պատասխան չեն տալիս, թե ո՞վ ու ինչի՞ է առևանգել Աֆգան Մուխթարլիին,-ասել է Մուստաֆաևան՝ հավելելով, որ դատախազությանն է փոխանցել իր մոտ եղած նկարներն ու տեսանյութերը,- վստահեցրին, թե հետաքննություն կսկսեն։ Միշտ նույն բանն են ասում։ Երեք ամիս է անցել, բայց ոչ մի տեղեկություն։ Ինչ վերաբերում է Վրաստանի դատախազության կողմից Աֆգան Մուխթարլիի հարցաքննությանը, ինձ ասացին, որ նրանք համապատասխան մեխանիզմներ չունեն»:

Թողնել պատասխան