Արմազ Ախվլեդիանին լքում է «Վրացական երազանք» կուսակցության շարքերը

Պատճառն ըստ նրա այն է, որ «Վրացական երազանքը» չի կատարել 2012 թ.  ստանձնած պարտավորությունները և չի կարողացել դառնալ ժողովրդավարական ուժ:

«Վրացական երազանք  կոալիցիան  չկարողացավ մի կողմից ազատվել կուսակցության ժողովրդավարացմանը խոչընդոտող  քաղաքական գործիչներից, մյուս կողմից` թույլ չտվեց այդ գործընթացը խթանողների մուտքը: Ես հեռանում եմ կուսակցությունից, սակայն,  ինչպես և անցյալում, կշարունակեմ  մնալ  ակտիվ քաղաքականության մեջ»,- հայտարարել է Ախվլեդիանին: Տեղեկացնում է http://news.ge ն:

Ախվլեդիանին  նաև հայտարարել է, թե  իր հեռախոսազանգերը գաղտնալսվել են:  Նա կոչ է արել դադարեցնել գաղտնալսումները, զգուշացնելով, որ այդ «խաղը» շատ վատ ավարտ կարող է ունենալ, նշում է http://www.interpressnews.ge-ը:

Թողնել պատասխան