Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը նոր տնօրեն ունի

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը նոր տնօրեն ունի: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության  համաձայն՝ վերոնշյալ պաշտոնը այսուհետ կզբաղեցնի գնդապետ Նիկոլոզ Սիրաձեն:

Վերջինիս հուլիսի 3-ին ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության աշխատակիցներին է ներկայացրել ՆԳ-ի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

Նախարարը Սիրաձեին շնորհավորել է նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով ուժային կառույցներում նրա ունեցած բազմամյա փորձը: Սիրաձեի հետ նախարարը քննարկել է առաջնահերթ անելիքները և տվել  նոր կարգադրություններ:

Թողնել պատասխան