Կառուցվող շենքից երկու շինարար է ընկել

Վրաստանի Ռուսթավի քաղաքում կառուցվող շենքից երկու շինարար է ընկել: Շինարարներից մեկի վիճակը ծանր է:

Ըստ ներքին գործերի նախարարության, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է շինհրապարակում աշխատանքային կանոնների խախտում:

Շտապօգնության ծառայության տվյալներով՝ երկու քաղաքացի տարբեր կոտրվածքներով տեղափոխվել են Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոց:

Հավելենք՝ աշխատանքի տեսչության դեպարտամենտի տվյալներով՝ 2018 թվականին շինհրապարակում զոհվել է 59 մարդ և վիրավորվել 199 մարդ, իսկ այս տարի զոհվել է 38 մարդ, վիրավորվել՝ 135-ը: