Բաթումիի 58-րդ ընտրատեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Բաթումիի 58-րդ ընտրատեղամասի տվյալները կվերահաշվարկվեն: Նման պահանջ են ներկայացրել  «Արդար ընտրություններ» դիտորդական կազմակերպությունն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ նշելով, որ ընտրական հանձնաժողովը ԿԸՀ ուղարկած արձանագրությանը չի կցել ուղղումների վերաբերյալ փաստաթուղթը։

«Արդար ընտրություններ»-ը նշում է, որ տեղի ունեցածը կոպտագույն խախտում է։  Տեղեկացնենք, որ վերահաշվարկից հետո կորոշվի նաև հիշյալ հանձնաժողովի ղեկավարին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Բաթումիի 58-րդ ընտրատեղամասում ընտրությունների օրը մի շարք խախտումներ են գրանցվել, այդ առիթով երկու անգամ ոստիականներ են ժամանել։

Թողնել պատասխան