Բաթումիում Ադրբեջանը նոր հյուպատոս է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Բաթումիում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Հարվիզ Իսմաիլզադեն:

Վերջինս 2012 թվականից ղեկավարել է Ադրբեջանի հյուպատոսությունը Արաբական միացյալ էմիրություններում (նստավայրը՝ Դուբայ):

Նշենք, որ Ալիևը հունվարի 29-ին հետ է կանչել Բաթումիում Ադրբեջանի արդեն նախկին գլխավոր հյուպատոս Ռաշիդ Իսմայիլովին:

Լուսանկարը` 1tv.ge-ի

Թողնել պատասխան