Ծնողները երեխայի առողջական վիճակի մասին պետք է ծանուցեն. Քաղաքապետ

«Մենք կարևորում ենք անվտանգությունը, առավել ևս, եթե հարցը վերաբերվում է մեր երեխաներին՝ ապագա սերնդին»,-այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ անդրադառնալով ջրծաղիկից մահացած երեխայի հարցին:

«Մեր պահանջն է, որպեսզի բոլոր ծնողները ծանուցում ներկայացնեն երեխայի առողջական վիճակի և իրականացրած պատվաստումների վերաբերյալ: Ի սկզբանե ծնողները դժգոհությամբ ընդունեցին մանկապարտեզ հաճախող երեխաների առողջական վիճակի մասին ծանուցում ներկայացնելու պահանջը: Այնուամենայնիվ, մենք գալով (իշխանության), առաջին օրն իսկ ըդնգծել ենք անվտանգության կարևորությունն ու առաջնահերթությունը»,-ասել է Կալաձեն:

Հիշեցնենք՝ ջրծաղիկ ախտորոշմամբ բարդ վիճակում գտնվող երեխայի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել: Տեղեկացնում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան