Ռուսական ընկերությունը հեռացվել է վրացական շուկայից

Ռուսական «НикаРемСтрой» ընկերությանն արգելվել է Թբիլիսիում իրականացնել ճանապարհային հանգույցների (էստակադաների) կառուցումը: Վրաստանի մրցութային հանձնաժողովը հիշյալ ՍՊԸ-ին տեխնիկական փաստաթղթերի բացակայության պատճառով որակազրկել է:

Խոսքը վերաբերվում է ինչպես Մարշալ Գելովանի մայրուղու և Վաշիջվարի փողոցների, այնպես էլ Ցինցաձե և Կարտոզիա փողոցների միացման հանգույցի շինարարության համար հայտարարված մրցույթին:

Ցինցաձե-Կորտոզիա փողոցները միացնող տրանսպորտային հանգույցի շինարարության համար մրցույթը հայտարարվել է փետրվարի 3-ին և ավարտվել փետրվարի 8-ին: Քաղաքապետարանի գնահատմամբ, նախագծի ենթադրյալ գինը շուրջ 2 901 669 լարի է կազմել: «НикаРемСтрой» ընկերությունը առաջարկել է նախագիծն իրականացնել 2 698 524 լարիով:

Մարշալ Գելովանի մայրուղու և Վաշլիջվարի փողոցի միացման Էստակադայի շինարարության համար ռուսական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել շինարարությունը իրականացնել քաղաքապետարանի գնահատած գնից շուրջ 300 000 լարի ցածր գնով (4 307 727-ի փոխարեն 4 006 186 լարիով):

Այդուհանդերձ տեխնիկական որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով հանձնաժողովը մրցույթում «НикаРемСтрой» ընկերությանը որակազրկել է:

Վերոնշյալ Էստակադաների շինարարությամբ կզբաղվեն «Էնսիսիա» և Construction Service ՍՊԸ-ները: Տեղեկացնում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան