Ռուսթավի 2-ի լրագրողների վրա հարձակում է տեղի ունեցել. կան վիրավորներ

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության և լրագրողների վրա հարձակում է տեղի ունեցել: «Վրացիների քայլերթ»-ի անդամները հարձակվել են հաղորդավար Գիորգի Գաբունիայի և հեռուստանկերության փաստաբան Թամթա Մուրադաշվիլիի վրա, երբ վերջիններս դուրս են եկել «Ռուսթավի 2-ի» գրասենյակից: Տուժել են նաև շարքային լրագրողներ: Նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել:
Ըստ «Վրացիների քայլերթ»-ի անդամների, Գաբունիան վերջերս հաղորդման ժամանակ վիրավորել է իրենց կրոնն ու Հիսուս Քրիստոսին: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 6 անձ է ձերբակալվել: Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:

Թողնել պատասխան