Վրաստանում դատապարտյալներին ներում շնորհելու հարցը կկարգավորվի օրենքով. Կախիանի

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Գիորգի Կախիանին գտնում է, որ սահմանադրության փոփոխությունների արդյունքում դատապարտյալներին ներում շնորհելու հարցը հնարավոր է կարգավորվի օրենքով։ 

Նա պարզաբանել է, որ այսօր դատապարտյալներին համաներում է շնորհվում երկրի  նախագահի հրամանագրով, սակայն «հանձնաժողովի անդամների մեծ մասը անրհրաժեշտ է համարել հարցն ամրագրել օրենքով»:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն  այս օրերին քննարկումներ է իրականացնում նախագահի ինստիտուտի վերաբերյալ ՝ դիտարկելով հատկապես նախագահի լիազորությունների հարցն ու ընտրության կարգը:

Թողնել պատասխան