Հալեպի մզկիթի ռմբակոծության հետևանքով 42 մարդ է զոհվել

Սիրիայի Հալեպի շրջանում գտնվող Ալ-Ջինա գյուղի մզկիթի ռմբակոծության հետևանքով զոհվել է 42 մարդ, կա 100 վիրավոր: 

Տեղակատվությունը տարածել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված  Մարդու իրավունքների սիրիական դիտարանին:

Նշվում է, որ անհայտ ինքաթիռների կողմից մզկիթի ուղղությամբ իրականցված ավիահարվածի հետևանքով հիմնականում զոհվել են խաղաղ բնակիչներ:

Թողնել պատասխան