Թբիլիսիում երթ է նախատեսվում՝ ի աջակցություն «Ռուսթավի 2»-ի

8 քաղաքական կուսակցություն կմասնակցի «Ռուսթավի 2»-ի հանդեպ իշխանության կողմից իրականացվող ճնշումների դեմ ուղղված բողոքի ցույց-քայլերթին: Ցույցը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով ժամը 14-ին Ռուսթավելիի մետրոյի հարակից տարածքից  և կավարտվի գերագույն դատարանի շենքի մոտ:

8 քաղաքական կուսակցությունից կազմված համակարգող խորհուրդը  գերագույն դատարանի կողմից անարդար  դատավճիռ կայացնելու  դեպքում սպառնում է անդադար ցույցերով:

Արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցութուններից  բաղկացած համակարգող խորհուրդը ստեղծվել է «Նոր միասնություն հանուն Վրաստանի» շարժման նախաձեռնությամբ: Շարժման անդամները պնդում են, որ իշխանությունը «Ռուսթավի 2»-ի վրա միտումնավոր  ճնշում է գործադրում: Նրանց համոզված են, որ Վրասանում խոսքի ազատությունը  վտանգի տակ է հայտնվել:

Թողնել պատասխան