2775 նոր դեպք ու 22 մահ. Կորոնավիրուսի` վերջին օրվա պատկերը Վրաստանում

Վերջին 24 ժամում Վրաստանում ևս 2 775 մարդ է վարակվել։   Այս մասին ասում են միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբից։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51 993-ի։ Ըստ մասնագետների` ապաքինվածների տեսանկյունից երկրում դրական դինամիկա է։ Վերջին մեկ օրում 3 560 մարդ է առողջացել, ընդհանուր թիվը  37 019 է։

Մեկ օրում կորոնայով պայմանավորված 22 մահ է գրանցվել, 8-ը` Թբիլիսիում, 6-ն՝ Աջարիայում, 7-ն՝ Իմերեթիում, 1-ը` Քվեմո Քարթլիում։ Փետրվարի 26-ից (Կորոնավիրուսի 1-ին դեպքն այս օրն է հաստատվել) մինչ օրս մահվան  423 դեպք է եղել։

Մեկ օրում  2 775 վարակվածներից 1 044-ը Թբիլիսիում են։

619  պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։