Հայաստանը Վրաստանի արտահանման թոփ եռյակում է

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2019 թվականին Վրաստանից ամենից շատ ապրանք արտահանվել է Ադրբեջան, Ռուսաստան և Հայաստան: Ներկրման երկրների առաջին եռյակում Թուրքիան, Ռուսաստանն ու Չինաստանն են:

Ծառայության տվյալների համաձայն, 2019-ին Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 12 834,7 մլն դոլար, ինչը նախորդ տարվա տվյալներից ավելի է 2,7 տոկոսով, իսկ  արտահանումը կազմել է 771,5 մլն, ներկրումը՝ 9 063,2 մլն դոլար:

Հաշվետվության համաձայն, 2019-ի արտահանման եռյակում են՝ Ադրբեջանը (498,7 մլն  դոլար), Ռուսաստանը (497,1 մլն դոլար) և Հայաստանը (412,2 մլն դոլար):

Ինչ վերաբերում է նախորդ տարվա ներկրման տվյալներին՝ առաջին եռյակում տեղ են գտել Թուրքիան (1 613,7 մլն դոլար), Ռուսաստանը (975,9 մլն դոլար) և Չինաստանը ( 858,7 մլն դոլար):