Բուսաբանական այգու վիճելի տարածքի աճուրդն անցկացվեց

«Եթե  Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակի ենթարկվել   Իվանիշվիլիի քմահաճույքներին, մայրաքաղաքում բողոքի մեծամասշտաբ ցույցեր կսկսվեն»:

Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան:

Նրա խոսքով` չնայած հասարակության բողոքներին, Թբիլիսիի քաղաքապետարանն, այնուամենայնիվ անցկացրեց  աճուրդը`   29 հա հողատարածքի համար, որը մի շարք ընթացակարգեր խախտելով`   նախատեսվում է վաճառել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրա:

«Անցած երեքշաբթի պարզվեց, որ Իվանիշվիլին գողացել է Թբիլիսիի բուսաբանական այգու  4 հա տարածքը: Այդ մասին տեղյակ են եղել միայն Իվանիշվիլին, այգու տնօրենն ու  քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները:  Այսօր Իվանիշվիլին պատրաստվում է տիրանալ նաև  այգու 29 հա  հողատարածքին»:

Մելիան եվս մեկ անգամ կոչ է արել` դադարեցնել «հանցավոր աճուրդը»`  թույլ չտալով,  որ  հիշյալ տարածքն օտարվի:  Ընդիմադիր գործչի հավաստամամբ`  թբիլիսցիները թույլ չեն տա, որ մշակութային ու  պատմական այդ տարածքը  դառնա միլիարդատերի այգին:  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչը վստահեցրել է, որ հակառակ դեպքում քաղաքում բողոքի ցույցեր կսկսվեն:  Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/— ն:

Թողնել պատասխան