Լուսանկար, տեսանյութ. Հավլաբարի հայտնի շուկան՝ այսօր

Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հայտնի շուկան այսօրվանից չի գործում։

Կարանտինի պայմաններում` երկրում արգելվեց նաև շուկաների գործունեությունը, կարգը խախտողների համար տույժեր են սահմանվել։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի միջնորդությամբ կասեցվել է բաց առևտրով զբաղվող տնտեսվարողների գործունեությունը։

Հավլաբարի շուկան զբոսաշրջիկների սիրելին էր։ Հատկապես զբոսաշրջային սեզոնին այստեղ մարդաշատ է, չուրչխելայի ու վրացական համեմունքների համար քաղաքի հյուրերն այստեղ էին գալիս։ Սա այն հայտնի շուկան է, որտեղ առևտուր էր արել Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` կնոջ հետ։