Բուրճուլաձեն չի ցանկանում լինել Իվանիշվիլիի «սատելիտը»

«Պետությունը ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն  հայտարարել է, որ ընտրական դաշինքից «Գիրչի» կուսակցությանը  հանելու որոշումն ինքն է կայացրել: Պաատա Բուրճուլաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության  «ընտրություն» հաղորդման ընթացքում ասել է. «պատճառն այն է, որ «Գիրչի»-ն  ֆինանսավորվում  է  Բիձինա Իվանիշվիլիի կողմից»:

Բուրճուլաձեն նշել է՝  չի ցանկանում լինել Իվանիշվիլիի «սատելիտը»:

«Երկու ժամ առաջ հաստատվեց, որ այս կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիի կողմից է ֆինանսավորվում: Ես սա չեմ կարող  ընդունել: Գումար չեմ ընդունի Սաակաշվիլիից եվս»,- հայտարարել է Բուրճուլաձեն:

Թողնել պատասխան