Դասապրոցեսը կավարտվի հունիսի 15-ին

Կրթության փոխնախարար Եկատերինա Դգեբուաձեի խոսքով, 2019-2020 ուսումնական տարին դպրոցներում կավարտվի հունիսի 15-ին:

Ըստ նրա, գործակալությունը չի պատրաստվում ուսման գործընթաց ավելացնել ամառային արձակուրդների հաշվին:

«Ուսումնական ծրագիրը վերսկսվելուց հետո դպրոցները հնարավորություն կունենան ինքնուրույն կողմնորոշվել, թե ինչպես ծրագրել իրենց ուսումնական օրերը: Նախարարությունը սահմանափակվում է միայն առաջարկություններով: Ինչ վերաբերում է կրթական գործընթացին, ապա այսօր կարող ենք ասել, որ հունիսի 15-ը ուսումնական տարվա ավարտն է:

Կրթության նախարարությունն այս փուլում չի նախատեսում երկարաձգել ուսումնական գործընթացը, այնպես որ ուսումնական տարին կավարտվի արդեն սահմանված ժամկետում», — ասել է Դգեբուաձեն «Իմեդիի» եթերում:

Կորոնավիրուսի կանխարգելման պատճառով Վրաստանը որոշել է դադարեցնել ուսումնական գործընթացը մինչև ապրիլի 1-ը: