Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ նախագահին և նրա տիկնոջը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա տիկնոջ՝ Ջիլ Բայդենի անունից համաշխարհային առաջնորդների պատվին կազմակերպված ընդունելությանը։

Ղարիբաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին և նրա կնոջը` Վրաստանին ԱՄՆ-ի ջերմ ընդունելության և ամուր աջակցության համար։

«Պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի անունից համաշխարհային առաջնորդների պատվին կազմակերպված ընդունելությանը, որտեղ առաջնորդները հավաքվում և կարծիքներ են փոխանակում գլոբալ մարտահրավերների վերաբերյալ։ Ես շնորհակալ եմ  ԱՄՆ-ի ջերմ ընդունելության և հաստատակամ աջակցության համար»,- գրել է վարչապետը։