Գախարիան խորհրդարանական նիստը ցանկանում է լսումների ձևաչափով անցկացնել

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան գրավոր դիմում է ներկայացրել խորհրդարան՝ մայիսի 18-ի նիստը լսումների ձևաչափով անցկացնելու պահանջով:

Հարցերը, որոնց վերաբերյալ նախարարը խնդրել է լսումներ անցկացնել, հետևյալն են. «Ներքին գործերի նախարարության կողմից 2018 թ. իրականացվող աշխատանքների արդյունքները, նախարարության ընթացիկ և պլանավորված բարեփոխումները և մայիսի 12-ին «Բասիանի» և «Գալերի» ակումբների վերաբերյալ իրականացված քննչական գործողությունները»:

Խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի խոսքով՝ նիստին նախ կզեկուցի նախարարը, այնուհետև հարց ու պատասխան կլինի, որից հետո պատգամավորները ելույթ կունենան մեծամասնական, փոքրամասնական և խմբակցությունների տեսքով, վերջում նախարարը կրկին կդիմի խորհրդարանին:

Թողնել պատասխան