Գերմանական ավտոբուսները Թբիլիսի կհասնեն աշնանը

«Նոր ավտոբուսներ ձեռք բերելու գործընթացը  մոտենում է ավարտին»,- հայտարարել է Թբիլիսիի  քաղաքապետ Դավիթ Նարմանիան:  Նարմանիան ասել է, որ ավտոբուսները կստանան  մրցույթում հաղթած գերմանական MAN SE բեռնատար տրանսպորտի խոշորագույն արտադրող  ընկերությունից:

«Եկող  շաբաթ  ընկերության գործարանում  կծանոթանանք ավտոբուսների արտադրման  գործընթացին: Նոր ավտոբուսները  քաղաքում  կտեսնենք արդեն աշնանը:  Փուլ առ փուլ`  7 ամսվա ընթացքում Թբիլիսի  կբերվեն  143  նոր ավտոբուս»,- հայտարարել է   Դավիթ  Նարմանիան:

Թողնել պատասխան