Գիգա Օթխոզորիայի ընտանիքը կայցելի Տատունաշվիլիի ընտանիքին

Գիգա Օթխոզորիայի ընտանիքի անդամները՝ մայրը, այրին եւ երկու երեխաները, վաղը կմեկնեն Ծիլկանի գյուղ՝ այցելելու Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին: Այս մասին «Աթինաթի» ռադիոյին հայտնել է Օթխոզորիայի այրին՝ Նինո Մատկավան:

«Մենք կգնանք ամբողջ ընտանիքով, երեխաների հետ՝ ի նշան հարգանքի, ցավակցելով եւ մեր զորակցությունը հայտնելով, էլ ի՞նչ կարող է մարդ անել նման դեպքերում»,- ասել է Մատկավան:

Հիշեցնենք, որ Զուգդիդի քաղաքաքում բնակվող, Գալիի շրջանից փախստական Գիգա Օթխոզորիան 2016թ․ մայիսի 19-ին սպանվել էր վրաց-աբխազական սահմանի՝ վրացական կողմից վերահսկվող տարածքում, Աբխազիայի սահմանապահների կողմից արձակված գնդակից:

Թողնել պատասխան