Գիորգի Մղեբրիշվիլի. «Ապօրինի շրջանառությունից հանվել է մեծ քանակությամբ թմրանյութ և հրազեն»

Գիորգի Մղեբրիշվիլին ելույթի ժամանակ
Գիորգի Մղեբրիշվիլին ելույթի ժամանակ

Իրավապահ մարմինները նախորդ 1 տարվա ընթացքում ապօրինի շրջանառությունից հանել են 37 կգ կոկաին, 181 կգ հերոին եւ 15 կգ հոգեմետ նյութեր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Գիորգի Մղեբրիշվիլին Խորհրդարանում կայացած մի քանի հանձնաժողովների միավորված նիստի ընթացքում, հաղորդում է Մղեբրիշվիլիի պաշտոնական էջը ֆեյսբուքում:

Մղեբրիշվիլիի տեղեկությամբ՝ ապօրինի շրջանառությունից հանվել է նաեւ 1482 միավոր հրազեն:

Հիշեցնենք, Մղեբրիշվիլին 2015թ-ից զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: 9-րդ գումարման խորհրդարանի կազմավորումից հետո «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որպես ՆԳ նախարար դարձյալ առաջադրել է Մղեբրիշվիլիի թեկնածությունը:

Թողնել պատասխան