«Գիրչի»-ն պահանջում է մարիխուանա տնկելու ժամանակ հսկել գրասենյակը

«Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն դիմել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը` դեկտեմբերի 31-ին պաշտպանելու «Գիրչի»-ի գրասենյակը: Ջափարիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ դեկտեմբերի 31-ին «Գիրչի»-ի անդամները սեփական գրասենյակում իրենց միացած կամավորների հետ մարիխուանա են տնկելու:

«Դեկտեմբերի 31-ին մենք կիրականացնենք քաղաքացիական անհնազադության ակտ: Այդ օրը ժամը 21:00-ից 22:00-ն ընկած հատվածում կամավորների հետ միասին մարիխուանա ենք տնկելու: Ակնկալվում է, որ բազմաթիվ մարդիկ կցանկանան մասնակցել այդ արարողությանը, այդ իսկ պատճառով դիմել են Ներքին գործերի նախարարությանը` սադրանքներից խոսափելու նպատակով ապահովել գրասենյակի անվտանգությունը»,-հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն:

Թողնել պատասխան