Գորիում դեռահաս է ենթարկվել վրաերթի

Գորիի Կղիփիանիի փողոցում վրաերթի է ենթարկվել մի դեռահաս: Տուժածին շտապօգնության աշխատակիցներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո  տեղափոխել են հիվանդանոց։ Դեռահասի կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով:

Հատկանշական է, որ ըստ տեղացիների՝ այս փողոցում բավական հաճախ են լինում նման միջադեպերը, քանի որ փողոցում չկան ճանապարհային նշաններ, իսկ ավտոմեքենաները բավական արագ են ընթանում:

Թողնել պատասխան