Դա Ուկրաինայի ներքին գործն է. Յան Քելլի

Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին, անդրադառնալով Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշմանը, ասել է․ «Դա Ուկրաինայի ներքին գործն է»։

Ամերիկացի դիվանագետի պարզաբանմամբ,  ընդհանրապես նման հարցերին ԱՄՆ-ը վերաբերում է ելնելով միջազգային իրավունքի տեսանկյունից:

ԱՄՆ դեսպանը նաեւ արձագանքել CNN-ին տված Սահակաշվիլիի վերջին հարցազրույցին, որում Վրաստանի նախկին նախագահն ասել է, թե ոչ ոքի օգնության կարիքը չունի։

«Ցանկացած անձնավորություն, ով կանգնած է նման հարցի առջեւ, նախևառաջ համապատասխան իրավաբանների հետ պիտի իրավական քննարկում ունենա»,- հայտարարել է Յան Քելլին:

Թողնել պատասխան