Մետրոյի «Դելիսի» կայարանում մարդ է մահացել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մետրոյի «Դելիսի» կայարանում մահացել է միջին տարիքի տղամարդ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է մետրոյի շարժասանդուղքի վրա, ինչը նրա մահվան պատճառ է դարձել։

Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայության աշխատակիցները, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել)։

Թողնել պատասխան