ԵՄ-ի դիտորդական առաքելությունն արձագանքել է Տատունաշվիլիի մահվան դեպքին

Եվրամիության դիտորդական առաքելությունը հույս է հայտնել, որ Ցխինվալիում Արչիլ Տատունաշվիլիի մահվան պատճառները պարզելու  նպատակով անաչառ եւ թափանցիկ հետաքննություն կանցկացվի:ԵՄ-ի դիտորդական առաքելությունը ցավակցել է  ընտանիքին.

«Փետրվարի 23-ին ԵՄ-ի դիտորդական առաքելությունը ստացել է Արչիլ Տատունաշվիլիի մահվան մասին տեղեկությունը, ինչի հետ կապված՝ մահացածի ընտանիքին իր ցավակցությունն է հայտնում: Առաքելությունը պատրաստ է աջակցել ընթացիկ հետաքննությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան