Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի հետ կապված բանաձեւին

Եվրախորհրդարանը Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի նկատմամբ աջակցություն ենթադրող «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի հետ կապված բանաձեւին կողմ է քվեարկել:

Նշված բանաձեւին կողմ է քվեարկել 519 եվրապատգամավոր, դեմ՝ 114, ձեռնպահ է մնացել՝ 47 պատգամավոր:

Ընթացակարգի համաձայն՝ ընդունված բանաձեւը եվրահանձնաժողովի եւ ԵՄ խորհրդին կուղարկվի:

«Երբ ժամանակը կգա եւ Վրաստանից, Ուկրաինայից ու Մոլդովայից պահանջվող աշխատանքները կիրականացվեն,  բոլոր հարկավոր պայմանները կիրագործվեն, որպես տարբերակ կքննարկվի նաեւ այս երկրների անդամակցումը հարկային, թվային տեխնոլոգիաների եւ էներգետիկայի կառույցներին», — քվեարկությունից առաջ հայտարարել է եվրապատգամավոր Լայմա Անդրիկենեն։

Թողնել պատասխան