«Եվրոպական Վրաստան»-ը կրթական ոլորտում փոփոխություններ է պահանջում

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ է պահանջում:

Կուսակցության առաջնորդներից Սերգո Ռատիանիի խոսքով, վրաստանյան դպրոցների ավարտական քննությունների վերջնական ցուցանիշները չեն համապատասխանում եվրոպական կրթական միջին չափանիշին:

«Այս իրականությունը կարելի է տագնապալի համարել: Դրա հիմքում  ուսուցիչների մասնագիտական որակները խթանող հանգամանքների սակավությունն է: Մենք 15 հազար հավաստագրում ունեցող ուսուցիչ ունենք, որոնցից 8 հազարը համապատասխան աշխատավարձ չի ստանում»,- հայտարարել է Սերգո Ռատիանին:

Թողնել պատասխան