Սահակաշվիլին տեսակցել է պատրիարքին

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այցելել է հիվանդանոց, որտեղ գտնվում է համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը: Սահակաշվիլին Գերմանիա է մեկնել մոր հետ միասին:

«Մայրիկիս հետ միասին այցելեցինք սրբին: Շատ լավ է զգում իրեն: Առողջություն եմ մաղթել: Շատ ուրախացա, որ վիճակը լավ է»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Լրագրողների հարցին` ինչպես կգնահատեք ներկա գործընթացները (վրաց ուղղափառ եկեղեցում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները), Սահակաշվիլին պատասխանել է. «Ոչ մի բան գնահատել չեմ ցանկանում: Իմ նպատակն էր այցելել պատրիարքին և վերադառնում եմ լավ տրամադրությամբ, քանի որ ամեն ինչ լավ է»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Թողնել պատասխան