Էկոլոգիապես ամենամաքուր երկիրը Ֆինլանդիան է

Յելի համալսարանի կողմից կազմված բնապահպանական իրավիճակի ինդեքսում 180 երկրների մեջ Վրաստանը 111-րդ տեղում է: էկոլոգիապես ամենամաքուր երկիրը Ֆինլանդիան է:

Հետազոտությունը նպատակ ունի պարզել` 180 երկրներում ինչպես են հոգ տանում էկոհամակարգի և քաղաքացիների առողջության մասին: Եզրակացություններ են արվում և ընդհանուր ինքեդքսը որոշվում է 9 չափորոշիչներով` գյուղատնտեսություն, մթնոլորտի աղտոտվածության մակարդակ, կենսաբանական բազմազանություն, կլիմա, անտառներ, ձկնորսություն, առողջապահություն, ջրային ռեսուրսներ, ջրի մաքրության վերահսկում:

Հետազոտության հեղինակները վստահեցնում են, որ աշխարհում էկոլոգիական խնդիրները լուծելու հարցում առաջընթաց թեև նկատվում է, սակայն իրավիճակը գնալով վատանում է: Ինչ վերաբերում է առաջատար Ֆինլանդիային, երկիրն արդեն շատ տարիներ կրճատում է ածխաթթու գազի արտանետումները, իսկ երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 2/3-ը արտադրվում է կամ ատոմային էլէկտրակայանում, կամ այնպիսի կայաններում, որոնք օգտագործում են էներգիայի ստացման այլընտրանքային մեթոդներ` արև, քամի և այլն: Այս առումով Ֆինլանդիան օրինակ է ողջ աշխարհի համար:

Ներկայում աշխարհում օդի աղտոտվածությունից առավել շատ մարդ է մահանում: 3,5 միլիոն մարդ ապրում է այն երկրներում, որտեղ մթնոլորտի աղտոտվածությունը քաղաքացիների կյանքի համար վտանգ է հանդիսանում: Մաքուր ջրին հասանելիություն չունեցող մարդկանց թիվը 550 միլիոն է: 2,4 միլիարդ մարդ ապրում է հակասանիտարական պայմաններում, ձկան պաշարների 34 տոկոսը սպառված է, 2014-ին 52 մլն քմ անտառ է հատվել:

Թողնել պատասխան