Ընդդիմադիր կուսակցությունը սակրեբուլո է ուզում բերել նոր կադրեր

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին՝ 2017թ. ավագանու  (սակրեբուլոյի) ընտրություններին մասնակցող  կուսակցության  6 ներկայացուցչի հանելու խնդրանքով: ԿԸՀ-ն բավարարել է կուսակցության խնդրանքը:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ավագանու ընտրացուցակից  հանված են Քեթի Քոչորաշվիլիի, Գիորգի Չաչանաձեի, Ալեքսի Թաբուաշվիլիի, Նիկոլոզ Բաչիլավայի, Թոռնիկե Խուցիշվիլիի եւ Նինո Բաբունիձեի անունները:

Ի դեպ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ  Քեթի Քոչորաշվիլին այս մասին հայտնել էր դեռեւս հոկտեմբերի 18-ին՝  նշելով, որ  որոշումը կայացրել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան: Քոչորաշվիլին նշել է, որ Մելիան ցանկանում է նոր կադրեր բերել սակրեբուլո։

Թողնել պատասխան