Ընդդիմությունը հաղթելու շանսեր չունի. Կոբախիձե

Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոխախիձեի հայտարարությամբ, նախագահի ընտրություններում ընդդիմությունը հաղթելու շանսեր չունի:

Նրա պնդմամբ, ընտրություններում կհաղթի այն թեկնածուն, որին կաջակցի իշխող ուժը՝ «Վրացական երազանք»-ը:

«Մեր աջակցությունը մոտ 50 տոկոս է, ինչը ապացուցվել է ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններով: Իրական շանս կա, որ ընտրություններն առաջին իսկ փուլով ավարտվեն, սակայն երկրորդ փուլ հավանականությունը ևս քիչ չէ: Ի վերջո, մեր կողմից աջակցություն ստացած թեկնածուն կհաղթի այս ընտրություններում: Ընդդիմությունը հաղթելու իրական շանսեր չունի»,-հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան